24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կենաց ասելով միջազգային հարաբերություններ չեն կառուցում. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 17-ի  հանրահավաքին վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ի հեճուկս ՀՀԿ֊ի հայ֊ռուսական հարաբերությունները զարգանում ու լավանում են՝ վկայակոչելով, որ երկու անգամ հանդիպել ու երեք հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ասաց.

«Փաշինյանը կարող է վկայակոչել ինչ ցանկանում է՝ հեռախոսազրույց, հանդիպումներ, համատեղ ճաշեր ու ֆուտբոլի առաջնությանը պատվավոր տեղում հայտնվելը և այլն։ Բայց իրականում դա չէ կարևորը. Կարևորն արդյունքն է, իսկ արդյունքը Ռուսաստանի ԱԳՆ֊ի ու Լավրովի կոշտ գնահատականն էր ՀՀ նոր իշխանությունների քաղաքականության վերաբերյալ և նույն Փաշինյանի ոչ ադեկվատ ու անհաջող պատասխանը։

Եվս մեկ բան . հայ-ռուսական հարաբերությունների ապագա ճակատագրով մենք ոչ թե հուզվում ենք՝ ինչպես ինքն է նշել հանրահավաքին, այլ մտահոգվում ենք, քանի որ կրկնում եմ մտահոգվելու պատճառներ կան։

Կարծում եմ, որ ինքն ավելի շատ է հուզվում և սխալը սխալի հետևից է կրկնում։ Կենաց ասելով միջազգային հարաբերություններ չեն կառուցում և ինչպես ասում են.« В политике главное не болтовня,а эффективность.. »»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ