12 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2018

Ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն կին թեկնածու չի ունենա

default (3)

ՀՅԴ-ն դեռ չի որոշել, թե ով կգլխավորի Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության ցուցակը, սակայն կին թեկնածու չենք ունենա: Այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը:

«Ունենք 3 հնարավոր թեկնածու, դեռ քննարկում ենք, թե նրանցից ով կգլխավորի ցուցակը: 3 թեկնածուների պարագայում դեռ վերջնական որոշում չունենք, քանի որ կան հանգամանքներ, որոնք հավելյալ քննարկման ենթակա են: Միայն  կարող եմ ասել, որ այդ թեկնածուների մեջ կին թեկնածու չի քննարկվում»,-ասաց Արսեն Համբարձումյանը:

ԳՄ անդամը վստահեցրեց, որ իրենք բավականին լավ շանսեր ունեն Երեւանի ավագանու ընտրություններին:

Նշենք, որ ավագանու լիազորությունները Կառավարությունը կրճատել է օգոստոսի 16-ին: ԿԸՀ-ն հայտնել է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավի ժամկետն արտահերթ ընտրությունների ժամանակ կրճատվում է. այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ