22 Սեպտեմբերի, Saturday, 2018

12-ամյա մեքսիկացի տղան համալսարան է ընդունվել

01-125-540x360

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը (National Autonomous University, UNAM) առաջին կուրս է ընդունել 12 տարեկան տղայի։ Այս մասին հաղորդում է Stuff պարբերականը։

Կառլոս Սանտամարիա Դիասը սովորելու է բակալավրիատում՝ «կենսաբժշկական ֆիզիկա» մասնագիտությամբ։ Տղան ընդունելության քննություն է հանձնել և արդեն քիմիայի գծով նախապատրաստական աշխատանք է կատարել համալսարանի՝ գենետիկայի ուսումնասիրման կենտրոնում։

Կառլոսը հանրակրթական դպրոցում սովորելու հենց առաջին տարիներին ինքնուրույն սկսել է ֆիզիկա և մաթեմատիկա ուսումնասիրել։ Ինը տարեկան հասակում նա արդեն մասնակցել է քիմիայի, բիոքիմիայի և կենսաբանության համալսարանական ծրագրերում։ Տղան նշել է, որ կյանքում իր նպատակը հազվադեպ հանդիպող հիվանդությունների բուժման համար դեղեր գտնելն է։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ինքն իրեն հանճար համարում է, Կառլոսը պատասխանել է, որ «չի սիրում այդ բառը»։

Համալսարանում հայտարարել են, որ 12 տարեկան ուսանողի նկատմամբ նույն վերաբերմունքն է լինելու, ինչ մնացած ուսանողների նկատմամբ. նա որևէ հատուկ արտոնություն չի ունենալու։

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ