24 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2018

Արքայազն Վիլյամը ժառանգության ավելի քիչ մաս կստանա տատիկից, քան՝ արքայազն Հարին

01-323-540x360

Արքայազն Վիլյամի կրտսեր եղբայրը՝ Հարին կստանա ժառանգության մեծ մասը։ Խոսքը 18 միլիոնի մասին է, որը ժառանգություն է թողել Մեծ Բրիտանիայի թագուհու մայրը՝ Եղիսաբեթ Բոուզ–Լայոնը։

Պատճառն այն է, որ երբ Վիլյամը թագավոր դառնա, նա իր տնօրինության տակ կստանա Քորնուոլ դքսությունը, որը ֆինանսավորում է թագաժառանգի հասարակական, բարեգործական և մասնավոր գործունեությունը։ Փոխարենը Հարին ապրելու է նրանով, ինչ ունի։

Բացի այդ, Վիլյամն ու Հարին մեծ գումարներ են ժառանգել իրենց մորից՝ արքայադուստր Դիանայից, որը ողբերգական մահով զոհվել է 1997 թվականին։ Եղբայրներն իրար մեջ բաժանել են 10 միլիոն դոլարը. դրա մի մասը նրանք ստացել են 25 տարեկանում, իսկ մնացածը՝ 30-ը լրանալուց հետո։

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ