20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔՊ մեր գործընկերները մեզ տեղեկացրին, որ ընտրություններին մասնակցելու են առանձին, մենք էլ որոշում կայացրինք. Դ. Խաժակյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն դաշինքով, «Քաղաքացիական պայմանագիր»–ը՝ առանձին։

Այս մասին ասել է  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար  Դավիթ Խաժակյանը:

«ՔՊ մեր գործընկերները մեզ տեղեկացրին, որ ընտրություններին մասնակցելու են առանձին, մենք էլ որոշում կայացրինք «Հանրապետություն» կուսակցություն հետ միասին մասնակցել  ավագանու արտահերթ ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով՝ ինչու է  ՔՊ-ն որոշում  կայացրել  առանց  «Ելք»-ի մյուս  կուսակցությունների մասնակցել  ավագանու արտահերթ ընտրություններին, Դավիթ Խաժակյանն ասաց, որ այդ հարցին կարող է պատասխանել ՔՊ-ն:

Ինչ վերաբերում է իրենց շանսերին, ապա Դավիթ Խաժակյանն ասաց, որ կարծում է, թե ընտրությունների ժամանակ լինելու է բարդ և արժանի մրցակցություն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ի հետ  բարդ մրցակցության մեջ են մտնելու նաև  խորհրդարանական արտահերթ  ընտրությունների ժամանակ, Դավիթ Խաժակյանն ասաց, որ  գուցե  խորհրդարանական ընտրություններին մասնակցության  այլ  ձևաչափ ունեն, չի  բացառվում՝ կրկին միասնական մասնակցեն, քանի որ երեք կուսակցություններն  էլ մեկ քաղաքական ընտանիքի անդամ են:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ առաջադրել է դերասան Հայկ Մարությանին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ