28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոփոխություններ էլ տեսանք. Էլթոն Ջոնի հետ`չգիտեմ կի՞նն էր, թե՞ ամուսինը. Է. Շարմազանով

default (4)

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեծ ցանկության դեպքում անգամ դժվարանում է խոսել թավշյա հեղափոխությամբ Հայաստանում իշխանության եկած ուժերի հարյուրօրյա ձեռքբերումների մասին: Ավելին, տարօրինակ է համարում նոր կառավարության ձեռքբերումների մասին խոսելն առհասարակ: «Միգուցե այսօր երեկոյան հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կխոսի «ձեռքբերումների» մասին`ո՞ւմ է բռնել, ի՞նչ է արել, ո՞նց է արել»,- Aravot.am-ի հետ զրույցում հեգնեց Էդուարդ Շարմազանովը: 

Նոր կառավարության`կոռուպցիայի դեմ պայքարելու, արդարություն հաստատելու ջանքերը ԱԺ փոխխոսնակը կարեւորում է: Հիշեցնում է նախկինում իր քանիցս արած հայտարարությունները`ՀՀ բյուջեն գողացած կամ «լափած» պաշտոնյաները պետական համակարգում տեղ չունեն: Բայց, այսօր էլ մնում է նույն կարծիքին`դրա համար կա դատարան. «Անգամ դատարանում ամբաստանյալին վերջին խոսքի իրավունք է տրվում: Բայց այս մարդիկ լսելու ունակություն չունեն. հեղափոխական-հակահեղափոխականը ո՞րն է»: 

«Հա, տեսանք, փոփոխություններ էլ տեսանք. Էլթոն Ջոնի հետ`չգիտեմ կի՞նն էր, թե՞ ամուսինը, սելֆիներ տեսանք, սեռական փոքրամասնությունների ակտիվություն տեսանք, Շուռնուխի դեպքեր, Կենտրոնի ոստիկանության վրա հարձակում տեսանք, պղծության քարոզ տեսանք, Վեհափառ Հայրապետի եւ Սբ. Էջմիածնի Վեհարանի նկատմամբ ոտնձգություններ տեսանք. մի բան, ինչը չի եղել ոչ Շահի, ոչ էլ Թալեաթ փաշայի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը թող այս ամենից խոսի: Օրինակ, ինձ հետաքրքիր է`մեր երկիրն ո՞ւր է գնում եւ ի՞նչ արժեքային համակարգով: Բայց ինքը լայվ է մտնում եւ ասում`ՀՀ-ի հպարտ քաղաքացի… էդ հպարտ քաղաքացուն ի՞նչ ենք քարոզում. մեր պետությանն ու եկեղեցուն դե՞մ ենք գնում, հայկական ընտանիքին դե՞մ ենք գնում: Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է անում, ինքը լայվ է մտնում. Քոչարյանի ասուլիսն իր համար ավելի՞ կարեւոր էր, քան Վեհարանի վրա հարձակվե՞լը: Շուռնուխում ծեծում են`լայվ եք անում, ոստիկան են ծեծում`լայվ չեք անում… սա է խնդիրը»,- ասում է նա:

Էդուարդ Շարմազանովին մտահոգում է հայ-ռուսական հարաբերությունների լարված վիճակը` անկախ Նիկոլ Փաշինյանի «բաժակաճառային`ամեն ինչ լավ է» հայտարարություններից, մտահոգում է նաեւ Լավրովի`ՀՀ իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքները: Նկատում է, որ այդ ամենի արդյունքը «վայելողը» ժողովուրդն է լինելու, ոչ թե իշխանությունը: Նա անցած երեսուն տարիների ընթացքում չի մտաբերում նման դեպք, երբ մեր դաշնակից երկրի ԱԳ նախարարը նման մեղադրանքներ հնչեցնի իշխանությունների հասցեին: 

Արձանագրում է, որ իր գործունեության հարյուր օրվա ընթացքում, Հայաստանի նոր կառավարիչները ապակառուցողական արտաքին քաղաքականություն են իրականացրել եւ զարմանում է. «Մեր ԱԳՆ-ում խելքը գլխին մի մարդ չկա՞, որ ասի`պարոն վարչապետ, այդպես չի»: 

Մեր զրուցակցի աչքից չեն վրիպել նաեւ բանջարեղենի եւ մրգի բարձր գները: Բացի «մարդ բռնելու» ոլորտից` Շարմազանովը այլ ոլորտում ձեռքբերումներ չի տեսնում: 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ