24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի վարչակարգը չի կարողանում հացը ապահովել, իսկ տեսարաններ՝ ինչքան ուզես. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ իշխանափոխությունից հետո այս 100 օրվա ընթացքում պարզ է դարձել, որ մենք ունենք ոչ թե կառավարություն այլ` հեղափոխական կոմիտե, որը ջնջում է ամեն ինչ, ինչը եղել է մինչև նոր իշխանության գալը: «Նոր իշխանությունը երկիրը կառավարում է  նեոբոլշևիկյան գաղափարով։ Մենք քաղաքական նիհիլիզմի, քաղաքական մերժողականության ականատեսն ենք եղել»,-ասել է ԱԺ փոխնախագահը։

Շարմազանովը գտնում է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը հիմնականում ցույց է տվել թե ինչպես պետք է փչացնել միջազգային հարաբերությունները և թե ինչպես պետք չէ կառավարել: Նրա խոսքով՝  արտաքին քաղաքական բլոկում մենք  ունենք շատ լուրջ մտահոգություններ. «Թե՛ Լ. Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռ. Քոչարյանի և թե՛ Ս. Սարգսյանի կառավարման շրջաններում մեր հստակ արտաքին քաղաքական ուղղվածությունը եղել է դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Այսօր մենք տեսնում ենք, որ Հայ-ռուսական հարաբերություններում բավականին լուրջ փորձություն է սպասվում»,-նշել է Շարմազանովը։

Փաստը արձանագրելով ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ անկախ գնահատականներից, չի եղել մի այնպիսի դեպք, որ Ռուսաստանի արտգործնախարարը Հայաստանի իր գործընկերներին մեղադրի մի բան ասելու և մեկ ուրիշ բան անելու մեջ. «Չի եղել մի դեպք, որ Հայաստանի վարչապետը իր միջազգային գործընկերներին և իր դաշնակից Ռուսաստանի արտգործ նախարարին ասի ադապտացվեք և հարմարվեք մեր  իրավիճակին։ Սա շատ մտահոգիչ է»,-հավելել է նա:

Դիտարկմանը, արդյոք սա չի նշանակում, որ Հայաստանը փորձում է ինքնուրույնություն դրսևորել և շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով սա կարող է դուր չգալ Ռուսաստանին, Շարմազանովը պատասխանել է. «Հայ-ռուսական հարաբերությունները բխում են Հայաստանի պետական շահերից: Այս 100 օրվա ընթացքում նոր  վարչակարգը միայն  մունաթ է եկել Եվրոպայի վրա:  Մենք տեսանք, որ կան լուրջ տարաձայնություններ Հայ ռուսական հարաբերություններում ևս»,-ասել է վերջինս հիշեցնելով Փանիկի, 102-րդ ռազմաբազայի և ՀԱՊԿ-ի պետքարտուղարի դեպքերը;

Ամենակարևորի մասին խոսելով Շարմազանովն շեշտել է, որ ՀՀ-ն իր անկախությունը ծնել է և հասել է դրան Արցախյան պայքարի հետ զուգահեռ և բոլոր 3 վարչակարգերի շրջանում էլ Արցախի հարցը եղել է մեր ժողովրդի և մեր պետության անվտանգության հարցը. «Այսօրվա ղեկավարը իր առաջին ասուլիսում հայտարարում է, որ ՀՀ-ն հակամարտության կողմ է: Ուղիղ այն՝ ինչ տարիներ շարունակ ասել է Ադրբեջանը: Արցախյան և Հայաստանյան դիվանագիտությունը այս տարիների ընթացքում ջանք չեն խնայել որ ապացուցեն և ցույց տան,  որ սա ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի  միջև, այլ ինքնորոշման իրավունքի դասական դրսևորում է»:

Շարմազանովն ընդգծել է, որ թեև ինքը հասկանում է, որ իրականում է կոռուպցիայի դեմ պայքար, բայց չի կարելի այդ պայքարն իրականացնել քաղաքական վրեժխնդրության և անձնական վենդետայի քողի տակ: Հղում տալով հին հռոմեական ասացվածքին, թե ժողովրդին պետք է հաց և տեսարաններ վերջինս նշել է.«Փաշինյանի վարչակարգը  չի կարողանում հացը ապահովել, իսկ տեսարաններ ինչքան ուզես: Էլ չեմ ասում այն քաղաքական տեռորը, որ կա այլախոհության  նկատմամբ»,-ասել է նա և հավելել, որ նախորդ իշխանությունների ժամանակ նման քաղաքական տեռոր ինքը չի հիշում:

«Ի՞նչ է նշանակում շանտաժով գալ իշխանության, տապալել ասուլիսը, լայվ մտնել, ի՞նչ է նշանակում հասրակությունը բաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների, ինչ է մեր երկրում ուրիշ խնդիրներ չկան:  Փաշինյանը իրականացնում է Տրոցկու քաղաքականությունը»,-եզրափակել է Աժ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ