22 Սեպտեմբերի, Saturday, 2018

Վեհափառը զանգել է ինձ եւ պայմանավորվել ենք, որ նա կփորձի հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ՝ վիճակը մեղմացնելու համար. ՀՀ 2-րդ նախագահ

Без названия (1)

Ընտրություններում պարտված կողմը տեղ չթողեց բանակցությունների, թեեւ փորձեր եղան: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որեւէ լուծում չգտա՞վ, որ ճակատագրական օրվան՝ չարաբաստիկ մարտի 1-ին չհասներ:

«Վեհափառի փորձը փայլուն օրինակ է: Վեհափառը մտահոգությամբ զանգել է ինձ եւ ուղղակի պայմանավորվել ենք, որ Վեհափառը կփորձի հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ՝ վիճակը մեղմացնելու համար: Ինքը չընդունեց Վեհափառին»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

«Կարող էին իրենք պահանջել ընտրությունների երկրորդ փուլ: Տեղ չեն թողել խոսելու համար: Ինքը հայտարարել է, որ ընտրված նախագահ է եւ հավաքել է մոտ 60 տոկոս: Սա է տարբերությունը նաև այդ իրավիճակի՝ 1996 թվականի համեմատության մեջ: Այն ժամանակ պահանջվում էր երկրորդ փուլի քվեարկություն: Իսկ այս դեպքում ասվում էր՝ ես եմ ընտրվել, վերջ, ես պետք է գնամ նախագահական պալատ, ես եմ նախագահ՝ 21.5 տոկոսով: Տեղ չեն թողել նաեւ պայմանավորվելու համար»,- ասել է Քոչարյանը:

Ինչ վերաբերում է մարտի 1-ին. նախկին նախագահը հիշեցրել է, որ քաղաքապետարանի դիմացի հրապարակում ոստիկանությունը փորձում էր լուծումներ գտնել, պայմանավորվել, ուղղորդել այդ զանգվածը դեպի Մատենադարան կամ այլ վայր, որտեղ կարող էին շարունակել իրենց հանրահավաքը՝ առանց բարիկադների, առանց այլ մարդկանց գույքի կամ ազատ շարժվելու իրավունքի ոտնահարմանը, բայց մերժել են:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ