19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Համարեք, որ վերադարձել եմ. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին

136507

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը, որում իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է՝ համարե՛ք, որ վերադարձել եմ:

Հաղորդման անոնսն արդեն թողարկվել է: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՞ ոչ, Քոչարյանը պատասխանել է. «Համարեք, որ վերադարձել եմ»:

ՀՀ երկրորդ նախագահը նաև մտահոգություն է հայտնում կատարվող իրադարձությունների վերաբերյալ. «Իրենք չեն գնահատում ադեկվատ ձևով այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս: Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, ինքն իրեն ադապտացնի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին»:

Հաղորդման ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում՝ ժամը 20:55-ին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ