19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Տանկ հանելով՝ 1996 թ.-ին չէր խախտվում Սահմանադրության որևէ դրույթ. Լևոն Զուրաբյան

levon-zurabyan-634x445

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն Azatutyun.am-ի հետ զրույցում աբսուրդ, հիմարություն համարեց այն, որ 2008թ. ընդդիմությունը կարող էր բանակը ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ, նման բան չի եղել:

Նա Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու՝ ՀՔԾ-ի մտադրությունը հիմնավորված և պարզ համարեց: «Մի շարք պաշտոնյաներ այդ հարցերը քննարկել են, նրանք ցուցմունքներ ունեն տալու»,- ասաց նա:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ինչ գիտեն, հայտնել են, նորից պատրաստակամություն են հայտնել իրենց ունեցած բոլոր տեղեկությունները և փաստերը տրամադրել քննությանը: Ռոբերտ Քոչարյանի այն ասածին, թե «Ես ինչպե՞ս կարող էի տապալել ինքս իմ կարգը» Զուրաբյանն արձագանքեց՝ դա աբսուրդի թատրոնի հերթական դրսևորումներից մեկն է:

Ինչ վերաբերում է 1996 թվականի հետընտրական գործընթացի մեղավորներին բացահայտելուն, նա ասաց. «Եկե՛ք բացահայտենք, ի՞նչ խնդիր ունենք մենք դրա հետ»:

Նա նշեց, որ ոչ մի ապացուցողական փաստ չկա դրա հետ կապված:

«1995 թվականի Սահմանադրությունը չի արգելել բանակի օգտագործումը արտակարգ դրություններում, քաղաքական ճգնաժամի ժամանակ: Կարող է՝ դա շատ վատ էր, բայց տանկ հանելով՝ 1996 թվականին չէր խախտվում Սահմանադրության որևէ դրույթ»,- ասաց նա:

ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ «Մարտի 1-ի» գործով Լևոն Տեր-Պետրոսյանը չի հրավիրվել հարցաքննության, և չի կարծում, թե դրա պահանջը կա, քանի որ նա եղել է  ցուցարարներից մեկը և տեսել է այն, ինչ ամբողջ ժողովուրդը և իր տեսածը պատմել է մյուս օրը տված ասուլիսի ժամանակ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ