20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոստիկանությունը պատասխանել է Գուրգեն Եղիազարյանին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի՝ 168.amին տված հարցազրույցի վերաբերյալ:

«168 ժամ.am-ին տված հարցազրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել է ոստիկանության ու ոստիկանության պետի վերջին շրջանի գործունեությանը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ շուտով կլրանա ոստիկանության պետի պաշտոնավարման 100 օրը, և այդ ժամանակ բոլորը կկարողանան ստանալ իրենց հարցերի լիարժեք պատասխանն ու գնահատականներ տալ կատարված կոնկրետ գործերով:
Իսկ Դուք, հարգելի պարոն Եղիազարյան, հաշվի առնելով իրավապահ գործունեության Ձեր անզուգական փորձը, կարծում ենք հատկապես կկարողանաք գնահատել և անպայման համեմատել ոստիկանության այսօրվա աշխատանքը կառույցի պատմության բոլոր ժամանակահատվածների հետ»,- ասված է դրանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ