18 Նոյեմբերի, Կիրակի, 2018

Գիտնականները նշել են աշխարհի ամենագարշելի հոտերը

06094103.388116.7283

ScienceAlert գիտական պորտալը, հիմնվելով գիտնականների ավելի վաղ կատարած հետազոտությունների վրա, կազմել Է աշխարհի հինգ ամենագարշելի հոտերի հավաքածուն:

Ցուցակում առաջին տեղում ծծմբաջրածնի հոտն Է: Դրա հոտն ունեն հոտած ձվերն, ինչպես նաեւ ուրանը:

Երկրորդ հորիզոնականում դուրիան միրգն է: Այն պարունակում Է 44 ակտիվ հոտավետ միացություններ, որոնք իրար են խառնում միանգամայն տարբեր հոտեր՝ հոտած ձվից մինչև կարամելի հոտը:

Վերջերս դուրիանի պտուղն Ավստրալիայում տարհանման Է հասցրել մի ամբողջ համալսարանի: Այն ժամանակ դրա հոտը շփոթել են գազի հոտի հետ: Երրորդ տեղում հայտնվել Է Առնոլդի ռաֆլեզիա ծաղիկը, որն ունի դիակի հոտ՝ նեխման և ձկան հոտերի երանգներով: Այդ կերպ այս ծաղիկը հրապուրում Է միջատներին, որոնք փոշոտում են այն:

Չորրորդ տեղում Է ամենավատ հոտ արձակող մթերքը՝ Վյե Բուլոն պանիրը, իսկ հինգերորդը դարձել Է փոքր մրջնակերի հոտը, որը, գիտնականների գնահատականներով՝ սկունսից մի քանի անգամ վատ հոտ ունի: Այդ հոտը կենդանուն փրկում Է գիշատիչներից։

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ