29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պարոնա՛յք, դուք լավագույն դեպքում շարքային ստախոսներ եք. 100 օրվա ընթացքում ոչ մի քայլ չարվեց. Պ. Հայրիկյան

Без названия (1)

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոնայք, թոյլ տուեք չհաւատալ ձեր ազնւութեանը, անկեղծութեանը, նպատակներին։ Դուք լաւագոյն դէպքում շարքային ստախօսներ եք, վատագոյն դէպքերը դուք կիմանաք։ 100 օրը՝ այն էլ յեղափոխական տրամադրութիւնների պայմաններում, շատ մեծ ժամանակայատուած է, բայց այս ընթացքում ոչ մի քայլ չարուեց քաղաքացիներին երկրի տէրը դարձնելու ուղղութեամբ։ Նոյնիսկ նրանց իրաւազրկող կեղծ սահմանադրութիւնը չչեղարկուեց, էլ չեմ խօսում պատրաստի այլընտրանքային ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ նախագիծը կեանքի կոչելու քայլերի մասին։ Անգամ խօսակցութիւններն այդ ուղղութեամբ «ՊԱՀԱՆՋՈՒԱԾ ՉԵՆ», իսկ ուղղակի ուղղերձները՝ գզրոցի տակ ԵՆ ԴՐՒՈՒՄ։ ՅԻշեք, որ դո՛ւք ձեզ ուրացաք ու դո՛ւք եք ձեզ ոչնչացնում եւ ո՛չ՝ ձեր եղած կամ չեղած հակառակորդները…»

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ