20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

Հայ Ազգային Կոնգրեսը երեկ կոչ էր արել իր բոլոր անդամներին և համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին։ «Երեկ Վերաքննիչ դատարանը, ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ ապօրինի որոշում կայացրեց՝ բեկանելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը։ Դրան նախորդել են 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի քարոզչությունը ներկայիս իշխանությունների դեմ։

Այս ամենը մենք համարում ենք ոչ այլ ինչ, քան նախկին ավազակապետական ռեժիմի ներկայացուցիչների, այլ կերպ ասած՝ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի արտահայտություն և հակապետական դավադրություն ժողովրդի դեմ։ Ուստի, հակահեղափոխական ուժերի ռևանշը խափանելու նպատակով կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներին և համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, հարցին՝ արդյո՞ք նախատեսվում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը հանրահավաքին, պատասխանել է. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, նման հարց չի քննարկվել»։

Նա հավելել է, որ ամեն դեպքում ՀԱԿ-ը «լայն» մասնակցություն կունենա հանրահավաքին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ