19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը որոշել է նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների. Հրապարակ

images (1)

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան։ Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու։ Խոսքը գնում է ոչ դիվանագետների կամ նրանց մասին, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով։

Երբեմն դեսպան են նշանակվել նրանք, ում հարկավոր էր պաշտոնից ազատել, երկրից հեռացնել, բայց իշխանությունը չի ցանկացել նեղացնել նրանց։ Այդ ճանապարհով դեսպանի պաշտոնին հայտնվեցին, օրինակ, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը։ Դեսպանների պաշտոններին էին հայտնվում նաեւ նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ էին մատուցում եւ, որպես պարգեւատրում, գործուղվում արտերկիր՝ զբաղեցնելով կադրային դիվանագետների տեղը, որոնք տասնյակ տարիներ սպասում էին նշանակման իրենց հերթին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել եւ նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն եւ աշխատանքի փորձ։ Պետք է ենթադրել, որ սրանից կշահի արտաքին գործերի նախարարության աշխատակազմը, որտեղ բոլոր աշխատողների երազանքը դեսպան նշանակվելն է։ Բայց լավատեղյակները պնդում են, որ նշված քանակի դեսպանների թեկնածուներ Հայաստանը չունի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ