19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Եվս մեկ հարցաքննվող մարտի 1-ի գործով. Հրապարակ

gevord-danielyan-1-634x445

Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մեզ տեղեկություններ են հասել, որ գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ արդարադատության նախկին նախարար, այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը: Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Նա 2007-2010 թթ․ եղել է արդարադատության նախարար, այդ ընթացքում ինչ-որ կարեւոր փաստաթուղթ է ստորագրել՝ Մարտի 1-ին առնչվող, որի համար էլ կանչել են հարցաքննության: Մենք մեկնաբանություն խնդրեցինք Գեւորգ Դանիելյանից, սակայն նա չցանկացավ մանրամասներ հաղորդել ՝ ասելով․ «Եթե նման տեղեկատվություն ունեք, ՀՔԾ-ից ճշտեք, ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»։ Խնդրեցինք պարզապես հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը, սակայն նա կրկնեց իր վերջին միտքը․ «Ես էլի եմ կրկնում՝ ես նման տեղեկատվության աղբյուր չեմ»,– գրում է օրաթերը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ