29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անթույլատրելի է նման հայտարարություններ անել՝ առանց որոշմանը ծանոթ լինելու. Ալեքսանդր Ազարյան

IMG_0159-copy

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՔԾ-ի հայտարարությունները շատ բացասական է գնահատել:

«Իմ համոզմամբ` անթույլատրելի է նման հայտարարություններ անել՝ առանց որոշմանը ծանոթ լինելու, առանց տեղեկանալու, թե ինչ պատճառաբանություններ են տեղ գտել որոշման մեջ: Կարծում եմ՝ նաև նման արտահայտություններով որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին», – ասել է Ալեքսանդր Ազարյանը:

Նրա նահատմամբ՝ պրոֆեսիոնալ իրավաբանն ուղղակի իրավունք չունի նման արտահայտություն անել: Միևնույն ժամանակ նա չի բացառել նաև, որ նման գնահատականներով ենթադրյալ ճնշման փորձ է կատարվում:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Ա.Ազարյանը Քոչարյանի նախագահության տարիներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ, դատավորն ասել է.

«Ես որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել այդ գործը քննելու առումով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել, նույնիսկ տարբեր մասնաշենքերում ենք աշխատել՝ Քոչարյանը՝ իր նստավայրում, ես՝ ակադեմիայի գրադարանի շենքում»:

Դատավորը նաև հայտնել է, որ կալանքի բողոքի քննության նիստի ժամանակ այդ մասին բացահայտ հայտարարել է կողմերին՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու ժամանակ, սակայն ինքնաբացարկի միջնորդություն իրեն չի ներկայացվել.

«Տարակուսանք է առաջացնում այն, որ նշված հարցը բարձրացվում է Հատուկ քննչական ծառայության կողմից հիմա, այսինքն՝ իրենց համար ոչ բարենպաստ որոշում է հրապարակելուց հետո»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ