29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՔԾ-ն, հավանաբար, այդքան լավ չի պատկերցնում, թե ինչ իրավունք ունի ասել և ինչ իրավունք չունի ասել. Հայկ Ալումյան

hayk_alumyan_copy.thumb

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն անթույլատրելի է համարում Հատուկ Քննչական ծառայության գնահատականը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ։

«Հատուկ քննչական ծառայությունը, հավանաբար, այդքան լավ չի պատկերցնում, թե ինչ իրավունք ունի ասել և ինչ իրավունք չունի ասել։ Եթե փաստաբանը իր վստահորդի նկատմամբ կայացված դատական ակտը կարող է անվանել ապօրինի, ապա ՀՔԾ-ն պետք է հասկանա, որ այն, ինչ ասում է, ապա դա ասում է Հայաստանի Հանրապետության անունից։

Պետական բոլոր մարմինները իրենց իրավասության շրջանակներում ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, և ուղղակի անթույլատրելի է, երբ Հայաստանի Հանրապետությունը հանուն Հայաստանի Հանրապետության կայացված դատական ակտը համարում է անօրինական», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ Հատուկ Քննչական ծառայությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատելու մասին, անօրինական էր գնահատել, և ասել է, որ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանում որոշումը կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին հնչող քննադատություններին՝ Ալումյանն ասաց, որ դատավորի նկատմամբ «բիրտ ճնշում կա»։ Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ նույնն իրականացվում էր նաև Քոչարյանին պաշտպանող փաստաբանական խմբի նկատմամբ և այժմ նույն իրավիճակում է հայտնվել դատավոր Ազարյանը։

«Այսօր դատավորին հայհոյողներն ու ճնշողները սրանից որոշ ժամանակ առաջ հայհոյում ու ճնշում էին փաստաբաններին։ Հիմա էլ այս դատավորին են հայհոյում, սպառնում։ Այսպիսով նրանք ցույց են տալիս Վճռաբեկ դատարանի դատավորներին, թե իրենց ինչ կանեն, եթե իրենց սրտով որոշում չընդունվի։ Սա շատ վատ երևույթ է։ Այսօրվա իշխանությունները, եթե իրավիճակը բաց թողեցին, շատ վատ հետևանքներ կունենա», – ասաց փաստաբանը։

Հարցին, թե ի՞նչ պետք է անեն իշխանությունները, Ալումյանն ի պատասխան նախ հիշեցրեց, որ փաստաբանների նկատմամբ կատարվածի մասին փաստաբանական համայնքի ահազանգից հետո արդարադատության նախարարը հանդես եկավ հայտարարությամբ ու հավելեց.

«Եթե արդարադատության նախարարի ասածը չի ազդում այս մարդկանց վրա, ի՞նչ է, պետք է իշխանությունները համակերպվե՞ն այս մտքի հետ ու ապօրինությունները շարունակվե՞ն։ Ես համոզված եմ, որ եթե ավելի բարձր մակարդակով ասվեր ու ասվեր այնպես, ինչպես հարկն է, ընդհանրապես, պետք էլ չէր լինի ուժի դիմել, ուղղակի դա բավարար կլիներ։ Այսօր արդեն մենք տեսանք առաջին բռնի գործողությունը։ Պետք է հասկանալ՝ մենք չենք երազել ընկնել միջնադար այս հեղափոխության արդյունքում»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ