24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է. ՀՔԾ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:

Այս մասին  հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով իրենց դիրքորոշումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման վերաբերյալ:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը՝ վերացնելով  առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, նա «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ է: «Մարտի 1-ի» գործով վարույթն իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն, նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Քոչարյանը կալանավորվել էր հուլիսի 27-ին:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 140-րդ հոդվածը սահմանում է, որ  Հանրապետության նախագահն անձեռնմխելի է: 

«Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար»,– ասվում է Սահմանադրության 140-րդ հոդվածում։  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ