19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնի է վերաքննիչ դատարանի որոշումը

Վերաքննիչ դատարանում քիչ առաջ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքի որոշումը:

«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ՝ հաշվի առնելով,որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ 

Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարումից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից։ Եթե անձեռնմխելիության հարցն այսպես լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնա»,-ասաց Ռուբեն Սահակյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ