25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, առաջնային քաղաքական օրակարգի հարց

Արևմուտքի և հատկապես ԱՄՆ տնտեսական քաղաքականությունն ու պատժամիջոցները նպաստեցին ՌԴ-Իրան- Թուրքիա մերձեցմանը տնտեսական հենքի վրա: Կասպից ծովին վերաբերող համաձայնագրի ստորագրումը որոշակի ձևաչափով մերձեցրեց և նույն կաթսայում դրեց ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան, Թուրքմենստանն ու Ադրբեջանը: Այս նոր համախմբման մեջ կարևոր գործոն են նավթի և գազի արտահանման շուրջ պայմանավորվածությունները: Փաստացիորեն, մեզ հարող տարածաշրջանում էներգետիկ, տնտեսական և կոմունիկացիոն միջպետական համագործակցային կառույց է ձևավորվել, որը հակարևմտյան երանգներ ունի և նաև Չինաստանի հետ ինտեգրացիայի հնարավորություններ: Այս ռեգիոնալ տնտեսական վերաձևումները կհանգեցնեն նաև ռազմա-քաղաքական տեղաշարժերի: Ես կանխատեսում եմ Իրանի և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ արտաքին քաղաքական առավել նպաստավոր դիրքորոշման որդեգրում: Դե Ղազախստանի և Թուրքիայի պարագայում թյուրքական ընդհանրության և համերաշխության գործոնի գերակայությունը մենք արդեն տեսել ենք: Սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, առաջնային քաղաքական օրակարգի հարց, որը մեզ հուշում է ամբողջ ուժով չեզոքացնել Ռուսաստանի հետ մեր ռազմավարական համագործակցության ճանապարհին հայտնված անցանկալի երևույթները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ