19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամբողջ քաղաքը տեռոր են անում. Բողոքի ակցիա Արտաշատում

dff.thumb

Արտաշատում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել են քաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:  

«Պատճառը առևտրի կենտրոնների նկատմամբ հարկային տեսչության մարմինների կոռուպցիոն վերաբերմունքն է: Նախապես անօրինականություններ են դրսևորում տնօրենների նկատմամբ, խոշոր գումարներ պահանջում և պատժում չտվողներին: Երկար տարիներ է այս իրավիճակը՝ այս հարկային մարմնի հետ կապված: Չարաշահում են իրենց կոչումը, պաշտոնը։ Եվ առևտուրը առանց սխալների չի լինում, դա առևտուր է: Եվ եթե այս մարդիկ կոչված են բնակչությանը սպասարկելու բարդ գործին, ապա պետք է իմանան, որ անթերի առևտուր չի լինում: Յուրաքանչյուր մազաչափ թերությունը խոշորացնել, դարձնել կոռուպցիոն հարց և մարդկանց ստիպել վերջին կոպեկը ներդնել իրենց գրպանը, այսօրվա խոսք չէ, այլ երկար տարիների գործելաոճ»,-հայտարարեց արտաշատցի տիկին: 

Նա նշեց, որ ասածը վերաբերում է ոչ միայն առևտրականներին, այլև բուժաշխատողներին, այլ աշխատակիցների: 

Առևտրականներից մեկն էլ նշեց, որ գանձվում են գումարներ՝ առանց հաշվի առնելու խանութի չափն ու շրջանառությունը, իրենց ֆինանսական վիճակը: «Առաջինը՝ մենք բողոքում ենք մեր հարկային գանձումների բաժնի 
պետ պարոն Մախմուդյան Ռաշիդի դեմ, որ իրեն համակարգից ընդհանրապես հեռացնեն։ Ինքը հանրապետական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հալալ եղբայրն է: Ուղղակի այն ժամանակ դա հնարավոր չէր»,-հայտարարեց մի տղամարդ: 

Նա հավելեց, որ մարդիկ ուզում են իրենց «զրոյից կայացած բիզնեսները» փակել ու գնալ: Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առևտրականն ասաց, որ շատ հարգում են իրեն, մանավանդ, որ խոստացել է ձեռք մեկնել մանր ու միջին բիզնեսին: 

Փոքր բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են ակցիան`պնդելով, եթե իրենց պահանջները չկատարվեն, պատրաստ են փակել Արտաշատի կենտրոնական ճանապարհը, ինչպես նաև Երևան տանող ճանապարհը:

«Եթե ոչինչ չփոխվի՝ ՀԴՄ-ները կտանք իրենց, կաշխատենք, թող մեկը գա, փորձի տուգանել, այս ակցիան նախազգուշական է, պատրաստ ենք նաև այլ քայլեր ձեռնարկել: Վարչապետն ասել է, որ իրավիճակ է փոխվել, մենք էլ մեր քայլն ենք անում»,-նշեց առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ Ռաշիդ Մախմուդյանը նախկինում օգտագործել է հանրապետականների հետ կապերը՝ տեռորի ենթարկելով փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:

Առևտրով զբաղվողները պահանջում են, որ օրենքի փոփոխություններ ևս կատարվեն և թույլ տան, որ բացի հարկ վճարելուց առևտրականները եկամուտ ունենան ընտանիքներին ապահովելու համար:

«Ամբողջ քաղաքը տեռոր են անում, 13-14 հոգով մտնում են ստուգման: 300 հազար դրամի ապրանք ունեցող խանութի վրա 500-600 հազար դրամի տուգանք են դնում: Հանձնարարականով գալիս են, որ ՀԴՄ ստուգեն, բայց որ դա չի լինում, աշխատուժն են ստուգում՝ առանց հանձնարարականի: Ամեն ինչ անում են, որ տուգանեն մենակ»,- ասաց առեւտրականներից մեկը:

Քիչ առաջ առեւտրականների հետ հանդիպման եկավ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ