19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք չենք խուսափում ծառայությունից. ԵՊԲՀ-ի ուսանողները պահանջում են այն, ինչը իրենց տրված է օրենքով

Բժշկականի ուսանողները շեշտում են՝ չեն հրաժարվում ծառայությունից, այլ պահանջում են լեյտենանտի կոչում ստանալու իրենց իրավունքը:

ԵՊԲՀ-ի  ուսանողները  օրդինատուրայում  իրենց մասնագիտացման հարցը լուծելու համար  ցանկանում են հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ։ Նրանք պնդում են՝  ըստ օրենքի, իրենք պետք է ստանան լեյտենանտի կոչում և այնուհետև զորակոչվեն բանակ, սակայն Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տրամադրել այդ,  և փոխարենը առաջարկում է ինտերնատուրայի տարբերակը, ինչն էլ մի շարք խնդիրներ է առաջացնում և անընդունելի է ուսանողների համար:

ԵՊԲՀ-ի ուսանող Վարդան Շահինյանը «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ իրենք պահանջում են այն, ինչը օրենքով իրենց տրված է: «Պաշտպանության նախարարությունը առաջարկում է մեկ տարի սովորել ինտերնատուրայում, այնուհետև զորակոչվել բանակ՝ որպես լեյտենանտ։ Այստեղ անհամաձայնությունն այն է, որ նախ պետք է սովորենք ինտերնատուրայում ու դառնանք շարքային զինծառայող, այդ դեպքում ինչո՞ւ պետք է մեր լեյտենանտի կոչումից զրկվենք, որը մենք փաստացի ունենք,  ու հետո ստանանք այդ։ Երկրորդ տարբերակը այն է, որ զորակոչվենք  որպես շարքային զինծառայող՝ անտեսելով բժիշկ սպայի համար անցած ռազմական գիտելիքները և բժշկի դիպլոմը։ Այստեղ պարզապես խախտվում են մեր իրավունքները։ Լեյտենանտի կոչումը մեր իրավունքն է։ Մենք պահանջում ենք այն, ինչը մեզ տրված է»,- նշեց Շահինյանը; 

Երիտասարդները մինչ այս հանդիպում են ունեցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Վերջինս ընդունել է, որ կա խնդիր  և  պետք է դրան  լուծում տրվի։ Այս պահին այս պահանջով ուսանողների թիվը ընդամենը 33-ն է, ովքեր մինչ 6 տարի գերազանց են սովորել և օգտվել են անվճար համակարգից։

«Մենք չենք խուսափում ծառայությունից, ուզում ենք սա շեշտել։ Մենք չենք էլ կարող խուսափել։ Բայց ուզում ենք զորակոչվել այնպես,ինչպես օրենքով է։ Եթե պետության շահից ենք խոսում,ապա պետությունը 6 տարի մեզ ժամանակ է տրամադրել, վարձը մուծել է, մեզ համար տեղ է պահել ու մեզ տարկետում է տվել։ Այսինքն կարիքից ելնելով է այդ տվել։ Իսկ կարիքը անհրաժեշտ է եղել հետագայում բանակում բժշկի հաստիքով աշխատելու համար, բայց հիմա ընդհատվում է մեր ուսումը։ Մենք չենք կարողանում մասնագիտանալ»,- ասաց Վարդան Շահինյանը։

Նրանք նաև շեշտում են, երբ որպես  շարքային զորակոչվեն, ծառայեն և վերադառնան, այլևս չեն կարողանա օգտվել անվճար օրդինատուրայից։

«Կան շատ ուսանողներ, ովքեր հիմա անվճար օրդինատուրա են ընդունվել, զրկվում են դրանից»,- նշում են տղաները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ