19 Ապրիլի, Ուրբաթ, 2019

Այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել. Նիկոլ Փաշինյան

Nikol-pashin-tavush4565465456-1024x497

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բնակիչներին հնարավորություն տվեց մի քանի հարց ուղղել իրեն։  Կանանցից մեկն ասաց, որ ինքը մանկապարտեզի աշխատակից է, սակայն իրենք չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթներից։

«Մանկապարտեզի ոչ մի աշխատակից սոցփաթեթից չի օգտվում։ Արդյոք հնարավո՞ր է դա լուծել»,- հետաքրքրվեց աշխատակցուհին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ չէ հարցին պատասխանել. «Այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել։ Հարցը արձանագրենք, ուղիղ եթեր կա, կառավարության ներկայացուցիչներն էլ են հետևում։ Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ պետական մանկապարտեզների աշխատակիցները սոցփաթեթից չեն օգտվում։ Շատ լավ, հարցն արձանագրեցինք, այս պահին պատրաստ չեմ ոչ մի բան ասել»։

Բերդի բնակիչները նաև պահանջում էին իրենց քաղաքապետի հրաժարականը, վարչապետն ասաց, որ ամեն ինչից տեղյակ է, բայց խնդրեց չքաղաքականացնել այսօրվա հավաքը. «Այսօրվա հանդիպումը չենք օգտագործում ՏԻՄ-երի ներկայացուցիչներին ո՛չ գովաբանելու, ո՛չ վարկաբեկելու համար։ Ես գիտեմ, որ խնդիրներ կան, ամեն ինչից էլ տեղյակ եմ»։

Քաղաքացիներից մեկը խնդրեց, որ ստուգումների ալիքը Բերդ էլ հասնի, և սկսեց գովաբանել վարչապետին։ Վարչապետն էլ հիշեցրեց, որ պայմանը խախտում են՝ գովաբանելով պաշտոնյային։

Ըստ վարչապետի՝ սահմանամերձ համայնքներին աջակցելու մեկ ձև կա. «Պետք է աջակցենք այն գործարարներին, ովքեր ներդրումներ են անում, որպեսզի իրենք աշխատատեղեր ստեղծեն, շահույթ ստանան, որ այստեղ մնալը նրանց համար ձեռնտու լինի»։

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ