18 Օգոստոսի, Saturday, 2018

Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Без названия (1)

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Այս մասին ասել է  Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
«Վերաքննիչ դատարանի կողմից մերժում ստանալուց հետո դիմել ենք Վճռաբեկ դատարան խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Դիմումը վարույթ ընդունելու մասին մեզ դեռ չեն հայտնել: Ինչ վերաբերում է տարածվող այն լուրերին, թե Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է, ասեմ, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նրան ազատ արձակելու մասին որևէ հրապարակում իրականությանը չի համապատասխանում, չկա նման բան»,-ասաց Մկրտչյանը:
Դիտարկմանը, թե վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն էր նշանակել Մանվել Գրիգորյանի առողջական իրավիճակի վերաբերյալ, արդյոք այն ավարտվե՞լ է, պաշտպանն ասաց, որ փորձաքննությունն ընթացքի մեջ է:

«Փորձաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Յուրաքանչյուր օր, երբ մեկնում եմ նրան այցի և իմ դիմումը վերցնում են, ես ուրախանում եմ՝ փաստորեն նա ողջ է»,-ասաց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ