20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ են որոշ պաշտոնյաները հայտնվել դեսպանատների «սեւ ցուցակում». Ժողովուրդ

Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ: Գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Այս օրերին ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, խոսքը նաև օտարերկրյա պետություններում գործող բանկերում նրանց ունեցած հաշիվների մասին է:

Ըստ մեր աղբյուրների` նման իրավիճակում հայտնվածներից մեկն էլ 2008 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն է, որին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համաձայն և հայտարարել հետախուզում։

Պատահական չէ, որ երեկ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը։

Բացի բանկային հաշիվներն արգելափակելուց  ՀՀ-ում արևմտյան մի շարք երկրների դեսպանատներ նախկին այդ պաշտոնյաների անուններն ընդգրկել են «սև ցուցակներում»: Նպատակը մեկն է՝ մերժել նրանց իրենց երկրներ մուտքի վիզա տալը` այդկերպ խափանելով հայկական արդարադատությունից խուսափելու հնարավոր պլանները: Այնպես որ, այս գործը դեռ շատ ջուր է քաշելու»,– գրում է օրաթերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ