22 Մարտի, Ուրբաթ, 2019

Ստուգումներ են անցկացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում

default

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում: Այս մասին  հայտնել է  « Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

«Մենք հակված ենք կարծելու, որ այս ստուգումները կապված են նոր Հայաստանում մեր իշխանության կողմից ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ: Մենք ամեն ինչ անում ենք, որ ոստիկանության աշխատակիցները ստանան բավարար տեղեկատվություն իրենց հուզող բոլոր հարցերի վերաբերյալ»,- ասաց նա՝ նշելով, որ չգիտեն այս ստուգումների շարժառիթներն ու նպատակները:

Նշենք, որ ոստիկանությունից նույնպես հաստատեցին լուրը՝ նշելով, որ ավելի ուշ հայտարարություն կտարածեն այս մասին։

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ