19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Շնամարտերը Հայաստանում վերածվել են բիզնեսի. Պետք է արգելել դրանք

Երեկ համացանցում նկարներ էին տարածվել, որոնք պատմում էին Հայաստանում դաժան շնամարտի դեպքերի մասին: «Դինգո» թիմ ՀԿ տնօրեն Օվսաննա Հովսեփյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում փաստեց, որ Հայաստանում չկա կենդանիների պաշտպանության օրենք: Նա նշեց նաև, որ շնամարտի մեկ այլ դեպքի հետ կապված իրենք դիմել են ոստիկանություն և դա նրանց կողմից բացատրվել է որպես շների թեստավորում:

«Ստացվում է, որ կարելի է միշտ էլ օրենքից խուսափելու ինչ-որ եզրեր գտնել: Սպանդը կոչել վնասազերծում, կռիվը՝ թեստավորում: Սակայն, եթե կենդանու վրա կան արյան հետքեր, դա արդեն չի կարող թեստավորման նորմերի մեջ մտնել»,-նշեց Օվսաննա Հովսեփյանը;

Հարցին՝ ինչ կարելի է անել կենդանիների պաշտպանության համար, Օվսաննան պատասխանեց, որ առաջին հերթին պետք է օրենքը խստացնել. «Մենք օրենքի նախագծով արդեն հանդես ենք եկել և այն ընթացքի մեջ է: Պատգամավոր Լենա Նազարյանի հետ պատրաստվում ենք այն  ներկայացնել Ազգային Ժողով: Մենք մեզնից կախված ամն ինչ կանենք,  որ շնամարտեր կազմակերպողները հնարավորինս խիստ պատիժ կրեն»,-ընդգծեց նա:

«Դինգո» թիմ ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյան էլ ասաց, որ շնամարտերը տարածված երևույթներ են. «Կան մասնագետներ, որոնք պնդում են, թե կենդանիներին պետք է ժամանակ առ ժամանակ կռվացնել՝  նրանց միջից ագրեսիան հանելու համար: Բայց պետք է շեշտենք, որ եթե կենդանին կենդանու հետ չի կռվում, նրա մեջ ագրեսիա չի կարող առաջանալ: Ագրեսիան առաջանում է առաջին մարտից հետո»,-ասաց Մանուշակյանը:

Նրա խոսքով՝ շնամարտերը Հայաստանում վերածվել են բիզնեսի, ինչը շատ լուրջ գումարներ է բերում դրանք կազմակերպողներին:

Առավել մանրամասն տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ