16 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Ե՞րբ կանցկացվեն ավագանու ընտրությունները. Ժողովուրդ

thumb_81719_default_newshomepage

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է: «ՀՀ կառավարության օգոստոսի 16-ի նիստում կներառվի Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ այժմ իրենք սպասում են Ոստիկանության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ֆինանսական ծախսերին վերաբերող տվյալների ներկայացմանը, որից հետո էլ նա­խագիծը կներկայացվի նախարարական կոմիտե և կընդգրկվի կառավարության օգոստոսի 16-ի նիստում: Նկատենք, որ իշխանությունները ցանկանում են անել այնպես, որ արդեն սեպտեմբերի 29-ին, երբ նշվի մայ­րաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, Երևանն ունենա քաղաքապետ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ­պեսզի ավագանու ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 16-ին, որպեսզի դրանից տասն օր անց էլ ավագանին իր կազմից ընտրի քաղաքապետին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ