26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե խոստումներ ենք տալիս, պետք է իրականացնենք

«Եթե հաշվի առնենք, որ մեր տնտեսությունն աշխարհի ամենաստվերային վիճակում գտնվող տնտեսություններից է, և երբ կառավարությունը հայտարարում է, որ հիմնական առաջնահերթությունը հակակոռուպցիոն պայքարն է և ստվերից ձերբազատումը, բնական է, որ բողոքներ պետք է լինեն՝ հատկապես խոշոր տնտեսությունների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե կառավարությունը հարկային տեռոր է իրականացնում։

«Այն, որ այս 6 ամսվա տվյալներով խոշոր բիզնեսն ավելի շատ է հարկ վճարել, քան ընդհանուր հարկագանձումներն են, ապա բնականաբար այդպիսի ռեակցիա պետք է առաջացներ։ Մեր տնտեսության մեջ տասնամյակներ շարունակ անվանական դրույքաչափերն ու փաստացի դրույքաչափերը եղել են տարբեր կողմերում։ Ճեղքվածքը եղել է առնվազն 5-6 տոկոս, որը ստվերում բաշխվող գումարներն է եղել։ Մենք հիմա տեսնում ենք, որ դրանց մի մասը յուրացվել է հարկատուների կողմից, մյուս մասը վճարվել է ինչ-ինչ սև հաշիվների, գանձարկղերի, հիմնադրամների։ Այսպիսի պրեսինգը հարկային ծառայության կողմից նման արձագանք պետք է առաջացներ, ինչը բնական եմ համարում»,- ասաց նա։

Տնտեսագետը դրական իրավիճակ է համարում այն, որ համակարգային փոփոխություններից հետո լայնամասշտաբ կապիտալի արտահոսք չկա, դրամը շարունակում է ամրապնդել դիրքերը.

«Սրանք այն մակրոտնտեսական ցուցիչներն են, որոնք շարունակում են նախորդ տարվա տրենդը։ Մյուս կողմից՝ գործազրկության մակարդակը շարունակում է անբնական բարձր մակարդակի վրա մնալ։ Ներդրումային ակտիվությունը պասիվ է, իհարկե, կան դրական արձագանքներ, բայց լուրջ ներդրումային ծրագրեր այս ժամանակահատվածում չկան և չէին էլ կարող լինել, որովհետև ներդրումները սպասում են, որպեսզի այս հեղափոխությունը ինստիտուցիոնալիզացվի խորհրդարանական ընտրություններով, և ձևավորվի իսկապես լեգիտիմ իշխանություն։ Այսօր ունենք վարչապետ, որն ունի հանրային լեգիտիմության աստիճան, բայց դա ձևավորվել է աթենական դեմոկրատիայի կանոններով, և պետք է իրականացնել քվեարկությամբ»։

Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ Փաշինյանի կաբինետն այս պահին իրականացնում է կարճաժամկետ ծրագիր, այնտեղ կան տեսլականներ, որի շրջանակներում արդյունավետ են գործում.

«Բայց եթե խոստումներ ենք տալիս, պետք է իրականացնենք։ Նույնիսկ Սահմանադրությամբ նախատեսված է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ձևավորումը, և պետք է  հավատարիմ մնալ այդ օրակարգին և այն ձևավորել։ Պետք է ձևավորվի կառույց, որը լինի առաջատարը, այլ ոչ թե ուժային կառույցը՝ ԱԱԾ-ն զբաղվի դրանով։ Դա էլ է պետք, որովհետև ռիսկերը, հակահեղափոխության վտանգները շատ մեծ են, բայց պետք է իրականանենլ արդյունավետ քայլեր։

Ենթադրենք, որ բացահայտումները, որոնք իրականացվում են սեփականության բացահայտման մասով, արդյունավետ չեն. օֆշորները, տարբեր անձանց անուններով գրանցումները պետք է բացահայտվեն, բայց ինստիտուցիոնալ կառույցների միջոցով։ Եթե ուզում ենք՝ ստվերն իսկապես բացահայտվի, պետք է ներդնենք երկրի բոլոր քաղաքացիների և երկքաղաքացիների ունեցվածքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրման համակարգ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ