24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այո´, իմ հետ զենք եմ տարել ՊՊԾ գունդ, էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից. Եվս մեկ աղմկահարույց հայտարարություն

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  այսօր՝ օգոստոսի 8-ին, հայտարարեց, որ իր հետ զենք է տարել ՊՊԾ գունդ:

«Այո´, իմ հետ զենք եղել է, ես վերցրել եմ իմ հետ իմ ձեռքով սպանված թուրք ավագ լեյտենանտի զենքը, էդ զենքն իմ կյանքով մեկ անցել է, եւ դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասաց նա:

Պավլիկ Մանուկյանը չհիշեց, սակայն, թե խմբից էլ ում մոտ է զենք եղել:

Հարցին, թե ինչով է դա պայմանավորված, նա պատասխանեց. «Սրընթաց գործողությունների ընթացքով»:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ