25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանից արտագաղթողների թիվը կտրուկ նվազել է

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018թ. առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը տպավորիչ է.

«Այստեղ կան և՛ ակնհայտ դրական բաներ, որոնցից կարող ենք սպասումներ ունենալ, կան նաև խնդիրներ, որոնք պետք է այսօրվա կառավարությանը մտահոգության տեղիք տան։ Ամենալավը, որ եղել է, շինարարության աճի բարձր տեմպերն են։ Անհանգստացնող բաներ կան, իհարկե, որն արդյունաբերության աճի տեմպերի դանդաղումն է։ Կան խնդիրներ, որոնք այսօրվանից պետք է լուծվեն, Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը շեղվել է, ներմուծումն ավելի է աճել, որը կառավարությանը պետք է անհանգստացնի»։

Տնտեսագետի խոսքով՝ թեև հեղափոխության շրջանում տնտեսության մեջ անհանգստացնող երևույթներ նկատվեցին՝ միջոցների արտահոսք, արտաքին պահուստների ծավալների կրճատում, տրանսֆերտների նվազում, բայց այդ բացասական երևույթները, ըստ նրա՝ արդեն վերացել են. «Մայիսից ֆինանսական շուկայում կայունություն է, արտահոսքը դադարել է։ Նաև դրական միտում կա մասնավոր տրանսֆերտների հոսքի մասով, այսինքն՝ կայունացել է, և արդեն դրական իմպուլսներ են ձևավորվում»։

Ժողովրդագրական իրավիճակը, ըստ նրա՝ ևս դրական շարժ է գրանցել. «Կտրուկ նվազել է արտագաղթողների քանակը։ Հնարավոր է՝ տարին ամփոփենք ներգաղթով, որը համարում եմ ամենալավ ցուցանիշը։ Սա մեր տնտեսության առողջացման առաջնային ցուցիչներից է։  Առաջին վեց ամսում ժամանածների և մեկնածների միջև տարբերությունը բացասական է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 31 հազարով կրճատվել է Հայաստանից մեկնողների թիվը»։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ տնտեսական քաղաքականության առումով դեռ բազմաթիվ բացեր կան. «Բիզնես-իշխանություն սերտաճման մասով տեղաշարժ կա, բայց մեր իշխանությունը չի ձերբազատվել այն տարրերից, որոնք բիզնես նպատակներ են հետապնդում։ Ես ունեմ անհանգստություն՝ հարկային օրենսդրությունը հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում փոխել, պետք է բաժանել փուլերի։ Իսկ հարկային քաղաքականության գլոբալ փոփոխության խնդիրը պետք է լուծվի առաջիկա 5 տարիներին, ընդ որում, փոփոխությունները պետք է լինեն մտածված։ Ես չեմ նկատում, որ որևէ էական տեղաշարժ է տեղի ունեցել բյուջեի մասով։ Մեր բյուջեն լցված է անիմաստ բարեգործություններով, անարդյունավետ ծախսերի խնդիրը շատ սուր է։ Սոցիալական ծախսերի մեջ մենք ունենք բազմաթիվ բացեր, անորոշություններ, էլ չեմ խոսում անիմաստ ծախսերի մասին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ