19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Լիազոր մարմինը պետք է լինի առաջինը, որ կհանգստացնի հանրությանը և կպատասխանի նրա հարցերին

ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական և սննդամթերքի անվտանգությանն առնչվող տեղեկատվության տարածման մի քանի աղբյուր կա: Դրանք են՝ պաշտոնական աղբյուրները, ԶԼՄ-ները, սոցցանցերը և միջազգային կայքերը և լրատվամիջոցներն են:

«Որակի տեսակետից լիազոր մարմնի տրամադրած տեղեկատվությունը բավականին կցկտուր և ընդհանուր է, ինչի արդյունքում հանրությանը հուզող շատ հարցեր մնում են անպատասխան»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը հավելելով, որ լիազոր մարմինը պետք է լինի առաջինը, որ կհանգստացնի հանրությանը և կպատասխանի նրա հարցերին:

ԶԼՄ-ների դերը կարևորելով Գրիգորյանը նկատեց, որ այստեղ ևս կան խնդիրներ և բացթողումներ. «Երբեմն տարածվում են ապատեղեկատվություններ և դրանց տարածումը պետք է կանխի լիազոր մարմինը և ԶԼՄ-ները»,-նշեց նա: 

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ