20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աղիքային խանագարում դպրոցականների մոտ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը Վայոց Ձորի մարզային կենտրոնից ահազանգ է ստացել այն մասին, որ Վայքի հիմնական դպրոցում երեխաների մոտ արձանագրվել են աղիքային խանգարման երեւույթներ: Ահազանգը ստանալուն պես առողջապահության նախարարության մասնագետների խումբը Վայքի մասնագետների հետ իրականացրել են համաճարակաբանական հետազոտություն:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները նախորդ օրը գանգատվել էին թուլությունից, սրտխառնոցից, ոմանք` փսխումից, իսկ 5 երեխայի մոտ նկատվել են լուծի երեւույթներ։ Կազմակերպված բակային համայցների ժամանակ բոլորի վիճակը բավարար էր, երեխաների մոտ նոր դեպք չի հայտնաբերվել:

Վայքի բուժմիավորումում սեպտեմբերի 6-ին եւ 7-ին հոսպիտալացման դեպքեր եւ շտապ օգնության կանչեր չեն գրանցվել:

ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը Pastinfo.am-ին տեղեկացրեց, որ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ