23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայտնի է՝ ով է գլխավորելու ԲՀԿ ցուցակը քաղաքապետի ընտրություններում

Երևանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: 

Այս մասին տեղեկացրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավիրված քաղաքական խորհրդի նիստում որոշվել է՝ ԲՀԿ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդ հորիզոնականում է Պետրոս Ղազարյանը, ում հաջորդում է Արման Աբովյանը»,- ասաց Վահե Էնֆիաջյանը: 

Վահե Էնֆիաջյանը նշեց, որ միաժամանակ որոշում է կայացվել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ