19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

70-ամյա տղամարդը չի բաժանվում սիրելի կնոջից անգամ նրա մահվանից հետո

Իտալիայում պիցցերիայի սեփականատերը 70-ամյա թոշակառուի է նկատել՝ 70-ամյա Ջուզեպե Ջորդանոյին, որն ամեն օր լողափին է նստում՝ կնոջ դիմանկարը ձեռքին։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

54-ամյա Ջորջիո Մոֆան պարզել է, որ տղամարդու ձեռքին կնոջ՝ Իդայի դիմանկարն է։

Ջորդանոն ասել է, որ շատ է կարոտում կնոջը, որը մահացել է քաղցկեղի դեմ 7 տարի պայքարելուց հետո։ Իսկ Իտալիայի Գաետա քաղաքի լողափը նրանց համար յուրահատուկ վայր էր, որտեղ հաճախ էին հանդիպում երիտասարդ տարիքում։

Նրանք ծանոթացել են 16 տարեկանում, 1969-ին ամուսնացել են և դրանից ի վեր չեն բաժանվել։ Զույգը երեք երեխայի ծնող է դարձել։

Մոֆան խոստովանել է, որ անսապսելի էր նման պատմություն լսելը։ Ջորդանոն պարբերաբար լաց էր լինում և աչքը չէր կտրում դիմանկարից։

Հաստատության սեփականատերը տղամարդու լուսանկարը սոցկայքերում է հրապարակել և նրա պատմությունը հանրաճանաչություն է ձեռք բերել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ