20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռեփեր Թիմաթիին տուգանել են ավտոմեքենայի տանիքին երգելու համար

Ռեփեր Թիմաթիին տուգանել են Մոսկվայի կենտրոնում ինքնաբուխ համերգի համար: Տվերի շրջանային դատարանը երաժշտին մեղավոր է ճանաչել մասսայական ակցիա կազմակերպելու և դրա հետևանքով հասարակական կարգը խախտելու համար՝ գրում է lenta.ru-ն:

Թիմաթին պետք է 20 հազար ռուբլի վճարի: Նա չի ընդունել իր մեղքը: «Մեր մեքենան տրանսպորտի երթևեկությունը չի կանգնեցրել, մենք շրջապատի համար խոչընդոտ չենք ստեղծել, ոչ ոքի վնաս չենք հասցրել: Մենք մոտ 7 րոպե կանգնել ենք ավտոմեքենայի տանիքին և լավ տրամադրություն ստեղծել»,- ասել է երգիչը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 20-ի երեկոյան: Երգիչներ Կրիդը և Թիմաթին, բարձրանալով իրենց ավտոմեքենայի տանիքի վրա, մի քանի երգ են կատարել՝ գրավելով անցորդների ուշադրությունը: Մարդիկ շրջապատել են մեքենան և արգելափակել ճանապարհը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ