19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը կրկնում է իմ բարեփոխումները. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվլին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեփոխումների հարցում գնում են իր հետքերով և կրկնում իր հաջողությունները:

Այդ մասին Սաակաշվիին ասել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, գրում է regnum.ru-ն:

«Հայաստանում երիտասարդությունը լայնորեն ուսումնասիրում է վրացական բարեփոխումների իմ գիրքը և շատ բաներ կրկնում: Այդ թվում՝ կրկնում են իմ հաջողությունները և փորձում են չկրկնել իմ սխալները»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Անցյալի իր գլխավոր սխալներից մեկը Վրաստանի նախկին նախագահը համարում է այն, որ ժամանակին պատասխանատվության չի ենթարկել Նինո Բուրջանաձեին և Բիձինա Իվանիշվիլիին, որոնք, նրա գնահատմամբ, Վրաստանում Ռուսաստանի գլխավոր հենարանն են: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ