23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք ունենք նոր Հայաստանի առաջին քաղհալածյալը. Տիգրան Աթանեսյան

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Համբարձումյանը նոր Հայաստանի առաջին քաղհալածյալն է։

«Մենք պարազապես տարակուսած ենք, որովհետեւ որեւէ իրավական հիմք չկար, եւ ես գտնում եմ, որ  չի բացառվում, որ Վերաքննիչ դատարանը հայտնվել է, ինչպես ոչ վաղ անցյալում, իշխանությունների ճնշման ներքո եւ շատ հավանական է, ունեմ կասկած, որ Դավիթ  Համբարձումյանի դեպքում մենք ունենք  նոր Հայաստանի առաջին քաղհալածյալը»,–ասաց Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին կալանավորվել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա նոր մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին։

Մասնավորապես՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով,  Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննիչը միջնորդություններ էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել էր նրանց կալանավորելու միջնորդությունը։

Մասիսի քաղաքապետը և եղբայրը մեղադրվում են թավշյա հեղափոխության օրերին խմբով խաղաղ ցուցարարների վրա հարձակում և բռնություն իրականացնելու մեջ։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է այս տարվա ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձանց հետ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակվելու եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրելու մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ