20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լավ չէ, երբ ՀՀ երեք նախագահները ավելի շատ բացասական գործերով, քան՝ առողջ ներդրումներով են հիշվում

ԱԻՄ առաջնորդ Պարույր  Հայրիկյանին դուր չի գալիս, որ որևէ մեկը կալանավորվում է նախնական կալանքի տեսքով, քանի որ ինքը անմեղության կանխավարկածի կողմնակիցն է:

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ցանկացած մեկի կալանավորումը մինչև դատարանի որոշումը, համարում է ոչ տեղին :

«Այն, որ Ռոբերտ  Քոչարյանը դրական քաղաքական և պետական կերպար չէ ես դեռ ավելի վաղ եմ ասել: Երբ դու ստիպված ես լինում բացասականը արձանագրել երկրիդ նախագահների մասին, դա վիրավորական է նաև քեզ համար՝ որպես տվյալ երկրի քաղաքացի»,-ասաց  ԱԻՄ առաջնորդը:

Հարցին հնարավո՞ր է  հետագայում  Ռոբերտ Քոչարյանին որպես քաղբանտարկյալ ճանաչել և ինչքանո՞վ է անհրաժեշտ Լևոն Տեր Պետրոսյանին ևս հարցաքննության կանչելը, Հայրիկյանը պատասխանեց. «Առաջին նախագահին կարելի է հարցաքննության կանչել և ինքս էլ կարող եմ վկայություն տալ, քանի որ այդ օրերին շատ ակտիվ եմ եղել: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարելուն, դա կախված է նրանից, թե ինչ ընթացք կստանա գործը և ինչ հիմնավորումներ կունենան մեղադրանքները, որոնք առաջադրվել են»,-ասաց նա:

Ադրադառնալով Քոչարյանի արած այն հայտարարությանը, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, վերջինս ասաց. «Դրանով Քոչարյանը նկատի է ունեցել, որ պայքարելու է միայն իր համար: Լավ  չէ, երբ  հայկական պետականության երեք նախագահները հիշվում են ավելի շատ բացասական գործերով քան իրենց առողջ ներդրումներով »,-ընդգծեց Հայրիկյանը:

Ավելին` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ