21 Մայիսի, Երեքշաբթի, 2019

Երևանը անապատանում է. Ալեն Սիմոնյանը մտահոգ է (Տեսանյութ)

1524048027-4582

Բուսաբանական այգում ահռելի տարածքներ անպատի են վերածվել, առանց ջրի, աղտոտված վիճակում են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Երեւանը ունի պրոբլեմ, ջերմաստիճանը գնալով բարձրանում է եւ բարձրանալու է: Եթե այսպես շարունակենք, ապա ապրել չի լինելու, քաղաքը վերածվելու է անապատի: Ցանկացած քաղաք պետք է ունենա թոքեր, իսկ այդ թոքերը Նորք Մարաշի փեշն է, Մոնումենտի փեշն է եւ իհարկե, Բուսաբանական այգին:

Ես հիմա գտնվում եմ Բուսաբանական այգում եւ զարմացած եմ, ապշած եմ: Տպավորություն է, թե «Դիսքավրի» հեռուստաընկերության անապատի մասին մի ծրագրի, կամ Jurassic Park ֆիլմի մեջ եմ գտնվում:

Այն, ինչ ես տեսնում եմ այստեղ, աննկարագրելի է: Տպավորություն է, թե այստեղ պատերազմ, փոթորիկ, երկրաշարժ է եղել, եւ դրանից հետո որեւէ բան չի արվել: Այստեղ կա տնօրինություն, տնօրինությունն աշխատավարձ է ստանում, բայց երբ իրենց հետ բնակիչները խոսում են, ասում են, որ փող չկա: Ուզում եմ հասկանալ` իսկ ինչո՞ւ փող կա աշխատավարձ վերցնելու, գործի գալու, վստահ եմ՝ տարբեր ադմինիստրատիվ ծախսեր անելու, բայց չկա հնարավորություն այլ բանի համար»,-նշեց նա:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ աղտոտված, անջրդի տարածքների մասին ասում են, որ ցանկացել են շենքեր կառուցել, մայթեզրին մոտ տարածքները վերածել բնակելի թաղամասերի. «Վստահ եմ, որ նախկին իշխանությունների տների բակերում նման վիճակ չկա: Ես վստահ եմ, որ իրենց բակերում հնձվորներ չեն աշխատում: Չմտածեք, թե այստեղ աշխատողներ կան, պարզապես մի հնձվոր տեսա, որը խոտի դեզերը փորձում էր մաքրել: Երեւանը բուսաբանական այգի չունի, զիբիլանոց է: Այստեղ կա մի տարածք, որը տարանջատված է, որտեղ Արարատ կոնյակի գործարանի կողմից եղեւնիներ են տնկվում եւ դրանք պետք է աճեն, բայց այդ տարածքը նույնպես անապատի է վերածված»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ տեղյակ է, որ այստեղ այնպիսի անվերահսկելի վիճակ է, որ գիշերն ով ուզում մտնում, ինչ ուզում անում է:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ իր ընկերոջ հետ ծրագիր ունեն, որով նախատեսվում է բուսաբանական այգին ծաղկեցնել. «Ծրագրի գաղափարն այն է, որ բոլոր երեւանցիներն իրենց մասնակցությունն ունենալ եւ իրենց անվանական ծառը կունենան այգում»:

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ