28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարուցած վտանգը այն է, որ նրանք կտրված են աշխարհից

108.thumb_

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը զարմացած է, որ հայտնվել են դատապաշտպաններ, որոնք գնացել են կամավոր օգնելու  Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  2 ամիս ժամկետով կալանավորել է «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Ինձ համար դա աբսուրդ էր: Ես չէի հավատում, որ մեր դատապաշտպանները կարող էին համաձայնել նույնիսկ մեծ գումարների դիմաց պաշտպանել այդ մարդուն, որը վարել է երիտթուրքերի քաղաքականությունը՝ հայերի նկատմամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Գրիգորյանը նույնիսկ չէր էլ կասկածում, որ դատապաշտպանները կսկսեին օրենքի տառից կառչել. «Բայց այդ մարդիկ իրենց խոսքով սկսեցին ցեխ շպրտել ժողովրդի և պետության վրա: Նրանք միջազգային հասարակությանը ասում են, որ այստեղ 1937 թիվն է կրկնվել, այլ ոչ թե իշխանափոխություն է տեղի ունեցել»,-ասաց նա:

Գրիգորյանն ընդգծեց, որ երկրում շատ բան այլևս նույնը չէ. «Նախկինում երբեք ոչ մի պաշտոնյա ինքնակամ դիմում չէր գրում՝  աշխատանքից ազատման համար: Մենք հիմա ապրում ենք մի փայլուն ժամանակահատված, երբ ազատության հնարավորությունը կարող ենք օգտագործել և թե՛ քննադատել, թե՛ աջակցել կառավարությանը»,-նշեց նա:

Քաղաքագետը փաստեց, որ իրենք ժողովրդի մեջ  անցկացրել են հարցումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ ժողովուրդը  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ համատարած ատելություն  է զգում. «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հարուցած վտանգը ոչ միայն այն է, որ նրանք շատ սխալներ են արել, այլև այն, որ նրանք կտրված են աշխարհից»,-շեշտեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ