19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Վստրեչի ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը ձերբակալվել է

Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։  

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերջինիս էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը հայտնի է «Վստրեչի ապեր» անունով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ