20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այդ` բացառապես տարբեր ջենտլմենները` նախագահը և վարչապետը, բովանդակալից մարդիկ են

Эхо Москва-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը օրերս այցելել է Հայաստան և իր հաղորդման շրջանակում պատմել այցի մասին:

Նա ասել է, որ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ և հանդիպել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Գիտեք, այդ` բացառապես տարբեր ջենտլմենները` նախագահը և վարչապետը, նրանք բովանդակալից մարդիկ են: Մենք հասկանում ենք, որ այնտեղ ամեն դեպքում խորհրդարանական հանրապետություն է, և ըստ Սահմանադրության` վարչապետը ավելի ուժեղ է, սակայն ինձ թվաց, որ նա մեծ մարդ է, մեծ փորձով»,- նշել է Վենեդիկտովը` նկատի ունենալով Արմեն Սարգսյանին:

Նա նաև պատմել է, որ ցանկանում էր զրուցել Սերժ Սարգսյանի, կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն որոշ պատճառներով չի ստացվել:

Վենեդիկտովը հավելել է, որ մտադիր է ևս մեկ անգամ այցելել Հայաստան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ