25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Օբամա ընտանիքը Բեյոնսեի ամենահավատարիմ երկրպագուն է

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա կնոջը՝ Միշելին անվանել են երգչուհ Բեյոնսեի ամենահավատարիմ երկրպագուներ։ Ամուսններն այցելում են նրա գրեթե բոլոր համերգներին։

ԱՄՆ նախկին նախագահին կնոջ հետ Բեյոնսեի՝ Մերլինեդ նահանգում համերգին նկատել են շաբաթ, հուլիսի 28-ին։ Նրանք VIP գոտում էին և ակտիվորեն պարում էին։

Դրանից երկու շաբաթ առաջ Միշելին տեսել են Փարիզում՝ Բեյոնսեի և ամուսնու՝ Jay-Z-ի համերգի ժամանակ։ Միջոցառմանն ԱՄՆ նախկին առաջին տիկինն ավագ դստեր՝ Սաշայի հետ էր, սակայն այս անգամ նրանք կանգնած էին բեմի մոտ։

The Washington Post պարբերականն ամուսիններին R’n’B աստղի ամենամեծ երկրպագուներ է անվանել։ CNN հեռուստաալիքը Բեյոնսեի արվեստի նկատմամբ այդպիսի սերը բացատրում է Միշելի և Բեյոնսեի, ինչպես նաև վերջինի մոր հետ վաղեցի մտերմությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ