29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի կառավարումը բավականին դաժան էր հայ ժողովրդի համար. քաղաքագետ

Հայաստանի պետականության տակ դրված են երկու ամենամեծ ականները,  դրանք են՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, այսօր հենարան մամուլի ակումբում նման տեսակետ առաջ քաշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Այս նախադեպը ցույց է տալիս, որ Հայաստանում սկսել է աշխատել օրենքը և օրենքից վեր մարդիկ չկան»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքով՝ պետք չէ միայն բավարարվել մարտի մեկի գործը քննելով, դրան  զուգահեռ  պետք է Քոչարյանին հարցնել՝ որտեղից նրան այն գումարը, որ դիզել է այսքան տարիների ընթացքում, քանի որ, երբ նա եկել էր Ղարաբաղից Հայաստան, ոչինչ չուներ. «Հիմա ո”նց ստացվեց, որ իր մոտ հայտնվեց այդքան շատ բիզնես: Ես պահանջում եմ, որ սկսվի քննություն այս գործով և ակնհայտ է, որ պետք  է սկսեն քննություն նաև հոկտեմբերի քսանյոթի գործով»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարումը բավականին դաժան էր հայ ժողովրդի համար. «Դա ռեալ տեռոր էր քաղաքական, հասարակական գործիչների նկատմամբ և մենք պետք է ուսումնասիրենք՝ որտեղից է  գալիս նրա այդ ատելությունը  հայ ժողովրդի հանդեպ»,-ասաց քաղաքագետը:

Ավելին՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ