25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՔՊ»-ի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է («Կարգին Հայկո»): Այս մասին՝ հուլիսի 29-ին կայացած ՔՊ կուսակցության վարչության նիստի ավարտին հայտարարեց ՔՊ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Քիչ առաջ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ քննարկվեց Երեւան քաղաքի ընտրություններին մասնակցության ֆորմատը, այսինքն՝ հտակեցնեմ. խոսքը գնում է այն մասին, թե ով կգլխավորի մեր ցուցակը: Ընտրությունը տեղի է ունեցել 2 փուլով. 2-րդ փուլ են անցել թեկնածուներից Հայկ Մարությանը եւ Ալեն Սիմոնյանը: 2-րդ փուլով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար է ընտրվել իմ ընկեր Հայկ Մարությանը»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի 4 թեկնածու ուներ՝ Ալեն Սիմոնյան, Հայկ Մարության, Զարուհի Բաթոյան եւ Սրբուհի Ղազարյան:

Նշենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել. քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ մեկտեղղ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար արդեն հայտարարել են ԲՀԿ-ն, «Երկիր Ծիրանին», «Ելքը»: Թե ինչ ձեւաչափով է «Ելքը» մասնակցելու, դեռեւս պարզ չէ: Հանրապետականները չեն հստակեցնում՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ