25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Henaran.am-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

Այսօր` սեպտեմբերի 9-ին, ժամը 8-ից Հայաստանի  հինգ մարզերի 481 համայնքներում բացվեցին տեղական ինքնակառավարման ընտրությունների տեղամասային կենտրոնները: Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ են ընտրում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում:

379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Ընտրությունը չի կայանա չորս համայնքում, երեք համայնքում բավարար քանակով թեկնածուներ չեն առաջադրվել, իսկ մի համայնքում առաջադրված թեկնածուն մահացել է մինչեւ ընտրության օրը:

Քաղաքային համայնքներից, ըստ փորձագետների,համեմատաբար  թեժ պայքար է սպասվում Սիսիանում, Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Ախթալայում, Մասիսիում:

Henaran.am-ը պարբերաբար ընթերցողին կներկայացնի տեղեկատվություն մարզերում ընթացող ընտրությունների ընթացքի մասին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ