20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քոչարյանին նման մեղադրանք ներկայացնելը կարող է որպես քաղաքական հալածանք մեկնաբանվել. ՀՅԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

Հայտարարությունում ասվում է.

«Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջեւ բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։

Խիստ կարեւոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան եւ որեւէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների եւ քաղաքական շահարկումների համար։

Երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու կարեւորագույն գրավականն ամուր պետությունն է, ազգային միասնականությունը եւ ներհասարակական համերաշխությունը։

Արցախի եւ Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական լարվածությունը թելադրում են պետական բոլոր հաստատությունների եւ, առաջին հերթին, Հայոց բանակի հանդեպ հավատը խաթարող որեւէ դրսեւորման բացառում։

Համոզված ենք, որ իշխանությունները պետք է իրականացնեն ժողովրդին համախմբողի գործառույթ եւ որեւէ հարցի հետապնդման ձեւ չպետք է վտանգի այդ համախմբվածությունը։

Այս համատեքստում ենք դիտարկում նաեւ 2008 թ. մարտի 1-ի եւ նորանկախ պետականության նախընթաց ժամանակահատվածի այլ ողբերգական իրադարձությունների առարկայական, անաչառ ու համակողմանի քննությունը։

Այս առումով Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ