20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է. նրան կալանավորելու քննությունը վերսկսվել է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը:

Նիստին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը. նա դատարան է մտել շենքի հետնամուտքով: Երեկ սույն միջնորդության քննությունը հետաձգվել էր Քոչարյանին պատշաճ ծանուցելու պատճառով:

Քոչարյանին երեկ Մարտի 1-ի գործով հարցաքննել են մեղադրյալի կարգավիճակով: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ